Վիրուսի առաջացրած բացասական հետևանքներից մեկն էլ մասնավոր սեկտորի աշխատողների աշխատավարձերի ու, ընդհանրապես, աշխատանքի հարցն է: Արդեն հայտնի է դարձել, որ առաջին վարակված մեր հայրենակցի կնոջը, ով մեկուսացվել էր ամուսնու հետ շփման պատճառով, գործատուն ազատել է աշխատանքից աշխատանիքց բացակայելու պատճառով: Կան դեպքեր, երբ գործատուն հրաժարվում է վճարել աշխատակցի՝ ինքնամեկուսացման պատճառով աշխատանքի չեկած օրերի համար:

Սրանք խնդիրներ են, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, որովհետև մարդը, ով ունի ախտանիշներ, բայց վախենում է աշխատանքը կորցնելուց, պատրաստ է ստել դրա մասին, ասել, որ առողջ է, ու գնալ աշխատանքի, որպեսզի չկորցնի այն կամ զրկվի այդ ամսվա աշխատավարձից՝ վտանգելով հարյուրավոր մարդկանց առողջությունը:

Չգիտեմ՝ մեր սուպերնախարարներից ում լիազորությունների տակ է այս խնդրի լուծումը, բայց այն պետք է սպառիչ լուծում ստանա:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ևս կխնդրեի բարձրաձայնել այս խնդրի մասին և կառավարությանը կոչ աներ, ոչ թե հորդորեր մասնավոր գործատուներին նման բաներ չանել, այլ հստակ քայլեր ձեռնարկեր նման դեպքերը բացառելու համար:

Հորդորներից ու կոչերից գոհ ենք, տեսանք դրա արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել