Panorama.am-ը գրում է․

Գերմանիան մասամբ կփակի իր սահմանները Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ, քանի որ ջանքեր է գործադրում նոր կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։


Ներքին գործերի նախարար Հորսթ Սեհոֆերը հայտարարել է, որ նոր ստուգումները ուժի մեջ են մտնելու այսօր առավոտյան 8-ին:

Մարդիկ, ովքեր ճանապարհորդում են սահմանով աշխատելու համար, դեռևս կկարողանան անցնել, ինչպես և ապրանքները: Նախարարը շեշտել է, որ հարևան երկրներից գերմանացիներին կթույլատրվի հետ վերադառնալ։

Մինչև շաբաթ օրը Գերմանիան հաստատել էր վարակի մոտ 4000 դեպք, և իշխանությունները հայտնում էին 11 մահվան մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել