ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք եւս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ եւ ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։

Հանրագումարով այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել