Նախկին ֆուտբոլիս, իսկ այժմ արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի մարզիչ Դիեգո Մարադոնային մեկուսացրել են թիմից կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդում է Footmercato-ն՝ հղում անելով Radio Provincia ռադիոկայանին:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 59-ամյա Մարադոնան հիվանդ չէ, սակայն գտնվում է կարանտինի մեջ, քանի որ, թիմի ղեկավարության կարծիքով, ռիսկային խմբում է: Այս պահին արգենտինացին գտնվում է ակումբային բազայում և մենակ է ապրում բնակարանում՝ չշփվելով խաղացողների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել