Վիրջինիայի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին այն բանի կապակցությամբ, որ նրա՝ որպես վկայի ցուցմունքների անհրաժեշտություն չկա այն գործով, որը վերաբերում է այդ կազմակերպությանն ու դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է The Hill թերթը։

Դատավոր Էնթոնի Թրենգան իր վճիռը բացատրել է նրանով, որ ժյուրին ավարտել է իր աշխատանքը, եւ ցուցմունքներն այլեւս հարկավոր չեն: Թրենգան նաեւ Wikileaks-ի իրազեկչին պարտավորեցրել է 256 հազար դոլարի չափով տուգանք վճարել դատական կարգադրությունը չկատարելու համար: Մարտի 12-ին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ Մենինգը, որը գտնվում էր քննչական մեկուսարանում, փորձել է ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնել է նախկին իրազեկչի գործակալ Էնդի Ստեփանյանը, չնայած այն բանին, որ Մենինգը շուրջ մեկ տարի գտնվում է բանտարկության մեջ, նա հրաժարվում է մասնակցել հետաքննությանը, որը կատարվում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ՝ նրան համարելով «չափազանց խոցելի չարաշահումների տեսակետից»: Մենինգը կալանավորվել է 2019 վականի գարնանը մեծ ժյուրիին ցուցմունքներ տալուց հրաժարվելու համար: Այն ժամանակ դատավորը որոշել է, որ Մենինգը կարող է բանտարկության մեջ լինել մինչեւ 18 ամիս: Բրեդլի Մենինգը ռազմական վերլուծաբան էր ԱՄՆ-ի բանակում: Նա 2010 թվականին ձերբակալվել է Wikileaks-ին գաղտնի կառավարական եւ ռազմական փաստաթղթեր տալու համար:

Դրանց հրապարակումն ամերիկյան բանակը ներկայացրել է անբարենպաստ լույսով: Արդյունքում Մենինգը ստացել է 35 տարվա բանտային պատիժ, բայց յոթ տարին լրանալուց հետո նրան ներում է շնորհել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Բանտում Մենինգը հայտարարել է սեռը փոխելու որոշման մասին եւ խնդրել իրեն կոչել Չելսի իգական անվամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել