Մեջբերումներ Մարթա Կետրոյի «Միշտ ժպտա, սեր իմ» գրքից

• Մենք խոսում էինք մահվան մասին, մենք անվերջ երկար խոսում էինք մահվան մասին, մինչ մի օր չմահացան բառերը:

• Իմ սերն իմ մեջ է, այն ոչ մի տեղ չի անհետացել, փոխվում են միայն օբյեկտները: Պետք չէ դրանց կապել զգացմունքը, որը ես եմ գեներացնում: Դրանք սոսկ առիթ են: Կանք միայն ես և աստվածային սերը: Իսկ տղամարդը սոսկ լույսի դեմ է կանգնած, և ինձ միայն թվում է, որ լույսի փայլը նրանից է գալիս: Այժմ, երբ նա չկա, սերը, միևնույն է, մնացել է:

• Ինձ թվում էր, թե իմ ողջ նախկին կյանքը միայն նրա հետ հանդիպման նախապատրաստություն է եղել, և բոլոր տղամարդիկ իմ կյանքում հայտնվել են, որ ինձ սովորեցնեն շփվել նրա հետ, լսել, հասկանալ ու սիրել նրան:

• Իմ յուրաքանչյուր միտքը քո մասին է, իմ օրը՝ սկսած առավոտյան լոգանքից՝ մինչև երեկոյան կոպերի տակի քսուքը, քեզ համար է, որ դու հպարտանաս, որ ես գեղեցիկ եմ: Նույնիսկ այս հիմար բառերը, որ ես գրում եմ այն օրերին, երբ մենք չենք հանդիպում, գրում եմ, որովհետև դրանք քեզ ուրախացնում են: Եվ հագուստս նույնպես քեզ համար է:

• Վերջիվերջո, նրա համար ավելի վատ է: Ես կորցրել եմ սոսկ անհավատարիմ սիրեկան, իսկ նա՝ իրեն իսկապես սիրող կնոջը:

• Նա իմ գլուխն է ուզում: Սիրտս նա արդեն իսկ պահել է իր ձեռքերում, դա իրեն չի բավարարել… մարմի՞նս…. դե լավ է: Դա ընդհանրապես իսկական տղամարդու համար նպատակ չէ: Իսկ ահա գլուխս, մտքերս, ազդելու, էմոցիաներ հարուցելու, դրանցով սնվելու, աշխատանքի համար օգտագործելու հնարավորությունը, իհարկե… Էլ ո՞վ ունի այնպիսի տղամարդ, ով այնքան համարձակություն կունենա իր ազնվությամբ ոչնչացնել երջանկությունը, անմիջապես, առանց ամաչելու, առանց ստի, առանց ցավի: Ես հպարտանում եմ նրանով:

• Նա ասում էր, որ շատ երջանիկ է ինձ հետ, բայց ես սթափ եմ վերաբերվում տղամարդկային շողոքորթությանը: Նույնիսկ մտքովս էլ չի անցել, որ դա ճիշտ է:

• Երբեմն այնքան սուր ես հանկարծ հասկանում, որ անկախ ժամանակից ու անձի մասշտաբից՝ զգացմունքները չեն փոխվում՝ սերը, հուսահատությունը, հիասթափությունը:

• Նրա մեջ ամենահետաքրքիրն իմ սերն էր, այժմ ոչ մի առանձնահատուկ բան չկա:

• Սերը, իհարկե, չի մահացել, այն հեռացել է՝ գլուխը հետ գցելով, նայելով գիշերային մանուշակագույն երկնքին, ժպտալով հիշողություններին, իրենից հետո թողնելով միայն քնքշություն:

• Ավելի հեշտ է բաժանվել մարդուց, քան նրա հետ կապված պատրանքներից:

• Ուզում եմ գնալ ինչ-որ տեղ, ուր ուզում է՝ լինի, մենակ թե՝ միայնակ: Չխոսել, զանգեր չանել, չփնտրել: Հետս ոչինչ չեմ վերցնի ու երբեք չեմ վերադառնա:

• Ես հիանում եմ իմ խոցելիությամբ: Նա առաջարկում է հանդիպել մետրոյի մոտ, և ես որոշում եմ, որ նա ինձ տուն չի կանչի ու ընդհանրապես պատրաստվում է բաժանվել ինձնից: Իսկ նա ընդամենն ուզում է խանութ մտնել:

• Իմ սիրտը խնձորի պես ինչ-որ մեկը մաքրում է սուր դանակով: Դանդաղ հանում է բարակ մաշկը՝ անասելի ցավ պատճառելով, մերկացնում է փափուկն ու նուրբը, երբեմն լիզում է հյութը:

• Եվ կրկին ոչ ոք չկա աշխարհիս երեսին, միայն ես ու սերս:

• Այն, ինչ մեզ չի սպանում, հաշմանդամ է դարձնում:

• Դու համբերություն չունես, որ սպասես, թե ես երբ եմ մեծանալու, ինչպես և ես չունեմ համբերություն՝ սպասելու, մինչ դու կմեծանաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել