Ամբողջ աշխարհի հայտնի տնտեսագետները պնդում եմ, որ կորոնովիրուսի պանդեմիայի արդյունքում լինելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ Ի տարբերություն 2008 - 2009 թվականների ճգնաժամի, այս մեկը ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Եվ հարցն այն է, որ ընդհանրապես կապ չունի, թե ոնց ենք մենք պայքարելու կորոնովիրուսի դեմ, մեկ է ճգնաժամը գալու է չոքի մեր դուռը։ Այս իրավիճակում անչափ կարևոր է կատարել կոշտ, բայց հաշվարկված տնտեսական քայլեր։
Պետք է հասկանալ, որ թեպետ զբոսաշրջության սեկտորը այս տարի գրանցելու է շատ մեծ կորուստներ, այն միևնույնն է բավականին արագ կվերականգնվի, սակայն նույնը չենք կարող ասել շինարարության, արտադրության և այլ ոլորտների մասին։ Մեծ ռիսկային խմբում են բանկերը, որոնք ճիշտ քաղաքականություն չվարելու դեպքում սննկանալու են։
Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը բերելու է Հայաստանում արտադրության ծավալների մեծ կրճատման, Ռուսաստանում խոպանչիների կողմից Հայաստան ուղարկվող գումարների լուրջ նվազեցման։ Այս ամենը բերելու դրան, որ մարդիկ և բիզնեսներ չեն կարողանալու սպասարկեն իրենց կողմից նախկինում վերցված վարկերը։ Ակնհայտ է, որ այս ֆոնին դրամը ևս գրացելու է արժեզրկում և ըստ իս դոլարի հանդեպ փոխարժեքը կհասնի մոտ 650 դրամի։
Այս պահին իշխանությունը, փոխանակ իրականացնի զսպող մեխանիզմներ, հայտարարում է, թե կենտրոնական բանկի դոլարային պահուստները հերիք են փոխարժեքի աճը զսպելու համար։ Սակայն սա բառիս բուն իմաստով անհեթեթություն է, քանզի մենք չունենք այնքան միջոց, որ կարողանանք զսպել աճը երկարատև ժամանակ։
Այս խնդիրների մասին կարելի է շատ երկար գրել, բայց դրանից բան չի փոխվի։ Մեզ պետք է, որ իշխանությունը հենց այս պահին սկսի քայլերի իրագործում։ Կարծում եմ, որ այս իրավիճակում լավագույնը կլինի ստեղծել տնտեսագետների կողմից բաղկացած խորհրդակցական մարմին և քննարկել ստեղծված իրավիճակը։
Սա կատակ չէ, մենք կարող ենք տանուլ տալ ողջ տնտեսությունը, ուշքի եկեք և գործ արեք։ Կորոնովիրուսը կանցնի կգնա, իսկ տնտեսությունը կարող է չվերականգնվել։

Երբ մենք խոսում էինք կորոնովիրուսի հետ կապված քայլերի իրագործման մասին դուք մեզ ծաղրում էիք, բայց այժմ արդեն ստիպված գնում եք այն քայլերի, որոնք մենք նշում էինք դեռ երկու շաբաթ առաջ։ Լսեք մեզ, մենք հաստատ այս երկրի վատը չենք ուզում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել