Իրականում, այս գրառումը շատ զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան ցավալի։ Հիշեցնեմ, որ հենց այս կինն է հասարակաթյան մեջ իրեն դիրքավորել որպես կանանց իրավունքների պաշտպան։ Վերջերս այս տիկնոջը ԱՄՆ- ում ինչ-որ մրցանակ են նունիսկ տվել կանանց իրավունքները պաշտպանելու համար...ավելի ճիշտ տվել էին շատ կասկածելի մի նախաձեռնության համար (իբրև` բռնաբարվածների պատմությունները հրապարակելու համար), իմիջայլոց պաշտոնապես դիմել եմ ոստիկանություն, որ պարզեմ այդ պատմությունների իրական լինելը...թե չե ինչ որ շատ են "ջերմացել" սրանք "բռնության" թեմաների շուրջ:
Ըստ երևույթին, այս տիկնոջ նմաններն առայժմ չեն ստացել հրահանգ և գրանտներ, որ կորոնավիրուսով հիվանդների շահերը պաշտպանեն։
Իրականում, զզվելի է այս ամենը...
ՀԳ
Եթե չեմ սխալվում, այս կինը նաև շատ էր գանգատվում ժամանակին, որ իր բալիկին մանկապարտեզում հայրենասիրական ոքով են դաստիարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել