Իշխանական թևը լծվել ա էջմիածնեցի կնոջը ցեխը կոխելով, «գավառամիտ» ու «տգետ» պիտակներով պիտակավորելու սուրբ գործին։

Կներեք, իսկ բոլորը պարտավո՞ր են լինել կիրթ, խելացի ու սոցիալական պատասխանատվությամբ օժտված: Եթե խնդիրն այն է, որ փորձում եք սվաղել դիլետանտ կառավարության բացթողումները, տենց էլ ասեք, իզուր սարեր-ձորեր մի ընկեք ու մարդանց մի վիրավորեք: Վստահաբար, ինքն էլ չի իմացել, թե ինչ վիրուս է կրում իր մեջ, հակառակ դեպքում իր հարազատներին չէր վարակի:

Այո՛, մարդ կարող է լինել տգետ, ունենալ զրոյական սոցիալական պատասխանատվություն, լինել գավառամիտ, բայց դուք էլ, հարգելի իշխանավորներ ու նրանց սազանդարներ, այդտեղ եք հասել, որպեսզի ապահովեք այդ տգետների, պողոսների, գավառամիտների ու մնացյալների առողջությունն ու անվտանգությունը:

Փոխանակ դասեր քաղեք նույն Էջմիածնի դեպքից, 3 օր ա՝ երկրի ղեկավարի մակարդակով լայվ եք մտնում ու սաղ մեղքը գցում էդ կնոջ վրա:

ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՔ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՆՄԱՆԱՏԻՊ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Հորդորում եք չկուտակվել մի տեղ ու չհամբուրե՞լ իրար։ Ու դա հորդորում է մի մարդ, ով բառացիորեն 2 օր առաջ հանրահավաքներ էր անում ու երեխաներին համբուրում:

Օրը երեք անգամ կնոջը տգետ ու գավառամիտ ասելով, ինչպես նաև թու-թու-թու կրկնելով վիրուսը չի նահանջի: Գործ արեք, այ ձրիակերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել