«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան էլ իշխանությունները խուսափում են Ստամբուլյան կոնվենցիայի մասին հրապարակային խոսակցություններից, այնուամենայնիվ, այդ թեման նրանց քաղաքական օրակարգում, մեղմ ասած, երկրորդական տեղում չէ։ 

Մասնավորապես, մեզ տեղեկություններ են հասել, որ այս հարցով փետրվարին Աղվերանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործող իշխանության այն ներկայացուցիչները, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովներից են։ Հանդիպմանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանը. որպես պատճառաբանություն ներկայացվել է հագեցած գրաֆիկով պայմանավորված զբաղվածությունը։ 

Ըստ մեր աղբյուրի, այդ հանդիպմանը բավականին ներկայացուցչական կազմով ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀԱԿ-ի որոշ շրջանակներ: Ավելին, ՀԱԿ մի քանի անդամներ առանձին զեկույցներով են հանդես եկել։ 

Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածության, առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է կոնվենցիայի վավերացման հետ կապված աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց սկսել, այդ թվում՝ նաեւ կազմակերպել խորհրդարանական լսումներ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14.03.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել