Իտալիայից ամուսինները, որոնք միասին են ապրել 60 տարի, կորոնավիրուսի հետեւանքով մահացել են նույն օրը, 2 ժամվա տարբերությամբ:

82-ամյա Սեւերա Բելոտիի եւ 86-ամյա Լուիջի Կարարայի որդին Daily Mail-ին ասել է, որ զույգը բնակվում էր Ալբինո քաղաքում (Բերգամո հյուսիսային նահանգ): Մեկ շաբաթից ավելի նրանք բարձր ջերմություն ունեին եւ երկար ժամանակ տանն էին մնում: Այնուհետեւ տարեց զույգին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ամուսինները մահացել են երեքշաբթի՝ մարտի 10-ին, կինը՝ 9:15-ին, իսկ ամուսինը՝ 11:00-ին:

Նրանց որդի Լուկան կարանտինի պատճառով չի կարողացել ծնողներին տեսնել մահանալուց առաջ:

«Քո մերձավորները մենակ են մնում, եւ դու անգամ չես կարողանում հրաժեշտ տալ, գրկել նրանց, փորձել մխիթարել»,- ասել է նա:

Լուկան հիմա կնոջ եւ 2 երեխաների հետ կարանտինի մեջ է:

Վերջին տեղեկություններով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու արդեն 15 113 եւ մահվան ելքով 1016 դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել