Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով չինական մամուլը եւ Մալդիվների կառավարությունը։

Հյուրանոցը կառուցել են 10 օրում՝ Վիլիվարու կղզում, որը գտնվում է Մալե մայրաքաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ բուժանձնակազմն այստեղ անվճար է աշխատելու մեկուսացվածների համար, իսկ ֆինանսավորումը կատարվելու է կառավարության հաշվին: Դրա հետ մեկտեղ, սպասարկումը, չինական ԶԼՄ-ների տվյալներով, «կազմակերպում են luxury ոճով»:

Հյուրանոցն ունի 30 համար՝ օդափոխման եւ օդամաքրման փակ համակարգով, երեքանգամյա սնունդով, որը մատուցում են սենյակում, մեծ հեղուկ բյուրեղային հեռուստացույցով եւ ամբողջությամբ համալրված մինի-բարով: Դրսից այցելությունները եւ հյուրերի շփումները միմյանց հետ արգելվելու են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել