168.am-ը գրում է․

168.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ անհրաժեշտություն կա՞ մշակութային հաստատություններում դադարեցնելու միջոցառումները։

«Մշակութային հաստատություններին և ոչ միայն, որոնք պատրաստվում են միջոցառումներ կազմակերպել, պարզապես խորհուրդ է տրվել չանել։ Կառավարության որոշում, որպես այդպիսին, դեռևս չկա, եթե անհրաժեշտություն առաջանա, կլինի նաև դա, այսինքն՝ հիմա շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության վրա՝ անհատների, կազմակերպությունների, գերատեսչությունների»,- ասաց Մանե Գևորգյանը։

Հարցին՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, վարչապետի խոսնակը պատասխանեց, որ դրա մասին որևէ խոսք չի կարող լինել։
Ինչ վերաբերում է քարոզարշավին, Մ. Գևորգյանը  նշեց, որ ճիշտ մարդը չէ հարցը մեկնաբանելու համար: «Գիտեք, որ վարչապետը վերադարձել է աշխատանքի, թե ինչ կլինի հետո քարոզարշավի մասով, չեմ կարող ասել, դա ավելի շատ կուսակցությանն ուղղվող հարց է»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել