Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն րոպեներ առաջ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը։
«Մի՛ հավատացեք կեղծ լրատվությանը»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել առ այն, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահի շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդկանց են հայտնաբերել. կորոնավիրուս հայտնաբերել էին հաղորդակցության հարցերով հատուկ քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ:

Հիշեցնենք, որ The Guardian պարբերականը տեղեկություն էր տարածել Բրազիլիայի նախագահի կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել