Ապագայի անհավանական կառույցները աստիճանաբար սկսում են շահագործվել տարբեր պետություններում: Սաուդյան Արաբիան այդ երկրներից մեկն է, և նրա պլանները պարզապես հիացնում են աշխարհին: Մինչ 2030 թ. անապատում կկառուցվի քաղաք, իսկ նախագծում ներդրված գումարները կազմում են 500 միլիարդ դոլար: Գաղափարը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ իբն սալման Ալ Սաուդինն է, ով հայտնի է երկրում փոփոխություններ կատարելու նկատմամբ իր սիրով: Տեղի բնակչությունը նրան անվանում է «Պարոն Ամեն ինչ», քանի որ վստահ են, որ ինչ էլ որ արքայազնը անի, օգուտ կբերի պետությանն ու հասարակությանը: «Տեսիլք 2030» կոչվող հերթական նախագիծն աստիճանաբար իրականացվում է: Նման քաղաք մարդիկ նախկինում կարող էին տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում:

Աշխատանքների առաջին կեսը նախատեսում են ավարտել արդեն 2050 թ.: Այն կլինի փոքրիկ, ինքնուրույն պետության նման մի վայր, որը կունանա իրեն հատուկ կրթական համակարգը, օրենքները և հարկային կանոնները: Քաղաքի կառավարումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքային տրանսպորտը խիստ էկոլոգիական կլինի: Նախագծի գլխավոր նպատակը իդեալիստիկ հասարակության ստեղծումն է:

Կառուցապատման համար նախատեսված ընդհանուր տարածքը 25,000 քկմ է: Համեմատության համար հարկ է նշել, որ Նյու Յորքի տարածքը կազմում է 1,200 քկմ: Ժամանակակից քաղաքը գտնվելու է Կարմիր ծովի ափին՝ Սաւդյան Արաբիայի, Եգիպտոսի և Հորդանանի սահմաններին: Ընտրված վայրը կլիմայական առումով չափազանց բարենպաստ է: Անապատում կստեղծվեն արհեստական ամպեր, որոնք կապահովեն անձրևն ու օպտիմալ ոռոգումը:

Էլեկտրականությունն այստեղ կարտադրվի արևի և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Քաղաքում բնակություն կհաստատեն գիտնականները, որոնք էներգիայի և բնական պաշարների պահպանման առավել արդյունավետ ծրագրեր կմշակեն: Քանի որ արքայազնը պայքարում է տղամարդու ու կնոջ իրավահավասարության համար, ենթադրվում է, որ նոր քաղաքւոմ երկու դեռերի ներկայացուցիչներն իսկապես իրավահավասար կլինեն: Կանայք կկարողանան շրջել առանց հիջաբների, աշխատել և իրենց ազատ զգալ:

Նախատեսվում է նաև ռոբոտիզացված համակարգ ներդնել: Քաղաքւոմ բժիշկների, ոստիկանների, հավաքարարների մի մասը ռոբոտներ կլինեն, իսկ գործարաններն ամբողջապես կավտոմատիզացվեն: Բոլոր բնակիչներն ու հյուրերը կատարյալ անվտանգության մեջ կգտնվեն, ինչի համար պատասխանատու կլինի արհեստական բանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել