ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են չինական ԶԼՄ-ները:

Շանհայից ինքնաթիռով ժամանած խումբը բաղկացած է ինը մարդուց, այն ձեւավորվել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի եւ Կարմիր խաչի չինական ընկերության կողմից:

Չինաստանի մասնագետներն իրենց հետ բերել են բժշկական եւ պաշտպանիչ անհրաժեշտ նյութեր, ընդամենը 30 տոննայից ավելի:

ԶԼՄ-ները նշում են, որ ավելի վաղ չին բուժաշխատողները ժամանել էին Իրան եւ Իրաք՝ օգնություն ցուցաբերելու ինֆեկցիան հաղթահարելու գործում:

Իտալիայում մարտի 12-ի երեկոյի դրությամբ հաշվում էր Covid-19 կորոնավիրուսով ավելի քան 15 հազար ախտահարված եւ հազարից ավելի մահացած, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել