Aysor.am-ը գրում է․

Գյումրիում 20 և ավելի հյուրանոցային ամրագրումներ չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով, Aysor.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ հարցումներ են ուղարկվել հյուրանոցներ և հյուրատներ պարզելու, թե որքան ամրագրում է չեղարկվել:

Արդյունքը հետևյալն է ստացվել.

«Հարցված 17 հյուրանոցներից 6-ի մոտ մեկ ամսվա կտրվածքով ամրագրում չի գրանցվել, մնացածի մոտ ակնհայտ պասիվ է: Ընդհանուր չեղարկվել են 5 մեծ տուրիստական խմբերի ամրագրումներ, 2 փոքր խմբեր։ Անհատական անձանց կողմից չեղարկվել են 20 և ավելի ամրագրումներ` պատճառաբանելով կորոնավիրուսի առկայությունը։ Մնացած բոլոր ամրագրումները չեղարկվել են օնլայն տիրությում առանց պատճառաբանության։

Ամրագրումները հիմնականում կատարվել են ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, ՀՀ-ից: Հարցված 20 հյուրատներից և B&B-ներից, շատերը ինքնակամ փակել են իրենց հյուրատները` կապված վիրուսի տարծման հետ։ Հարցվածներից 7-ի մոտ տուրիստական պասիվությունը զգացվել է տարվա սկզբից։ Ամրագրումները հիմնականում չեղարկվել են օնլայն տիրույթում առանց պատճառաբանության։ Ամրագրումները հիմնականում կատարվել են ՌԴ-ից, Հնդկաստանից, Թաիլանդից, ՀՀ-ից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել