Ի՞նչ եք ակնկալում հասարակ քաղաքացիներից, եթե ՀՀ վարչապետի կինն անգամ խախտում է անվտանգության կանոնները և մինչև հիմա մեկուսացված չէ։ Օրերս Աննա Հակոբյանը սերտ շփում է ունեցել Բրազիլիայի նախագահի ընտանիքի և, մասնավորապես, առաջին տիկնոջ հետ։ Այսօր պարզ դարձավ, որ Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրա ընտանիքը խիստ ռիկսային գոտում է գտնվում, և հավանաբար, Բրազիլիայի առաջին տիկինը ևս վարակակիր է։ Իսկ ինչո՞ւ այս մասին չի մտահոգվում Աննա Հակոբյանը։ Նա, ի՞նչ է, վերին արտի ցորե՞նն է։ 

ՀՀ առողջապահության նախարարություն, ինչո՞ւ չեք զբաղվում այս անձի մեկուսացմամբ։ Կամ եթե մեկուսացվել է, ինչո՞ւ այդ մասին չեք տեղեկացնում հանրությանը։ Այս ի՞նչ փնթի վերաբերմունք է հանրության նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել