«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման կախված է հանրաքվեի «աժիոտաժով» զբաղված իշխանությունների գլխին՝ կուլիսներում ընթանում են բավականին լուրջ քննարկումներ. Սերժ Սարգսյանից անմիջապես հետո Բրյուսել մեկնեց Նիկոլ Փաշինյանը, սպասվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը:

Ներհայաստանյան հանդիպումների մեջ է Դաշնակցությունը, իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ` հասկանալու, թե ինչ է կատարվում ղարաբաղյան բանակցություններում:

ՀՅԴ-ականները սակավախոս են այդ հանդիպումների բուն նպատակների մասին: Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի տեսակ պասիվ վիճակ է ՀՅԴ-ում, հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ «Թույլ տվեք չհամաձայնել՝ ուսանողները բավականին ակտիվ են, մասնակցում են քննարկումներին։ Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ակտիվ ենք լինելու, հանդես ենք գալու հայտարարություններով առ այն, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է»:

Փաշինյանի հետ հանդիպման նախաձեռնությունն ո՞ւմն էր։ «Համահայկական հարցերում կար երկուստեք հետաքրքրություն»: Ասում են՝ տեսակետ կա, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Ղարաբաղում, նման հարց շոշափվե՞ց այդ հանդիպմանը։ «Փակ հանդիպում էր։ Ավելին, քան ասվել է, կարիք չեմ տեսնում»: Չար լեզուներն ասում են՝ հենց դա եք քննարկել։ «Հարցրեք չար լեզուներից»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ«Հրապարակ»   թերթի՝ 13.03.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել