«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են:

ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեեւ հայտարարվել է, որ մինչեւ հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում:

Մեր աղբյուրի խոսքով` Լեւոնը Նիկոլին պարզ ասել է, որ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու, ու ժամանակը կգա, եւ Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Իրավունք» թերթի՝ 13.03.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել