Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին.

Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:

Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:

Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում:

Ինչպես տեղյակ եք, ավելի վաղ մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել