Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի տարածման ֆոնին հանրահավաքներ կազմակերպելու ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը, հավանաբար՝ նրանք հավաստի տվյալներ ունեն, որ վարակի տարածման վտանգ չկա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ես չեմ կարծում, որ իշխանության բոլոր քայլերը ճիշտ են: Իշխանության խնդիրն է վտանգի չափը որոշելը: Իհարկե, պետք է զգուշանալ: Բայց կան ուժեր, որոնք փորձում են կորոնավիրուսի պատրվակով վիժեցնել հանրաքվեն: Նրանք չեն ուզում, որ հանրաքվե լինի, օրինակ՝ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցությունը»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Խաչատրյանի՝ իշխանության ցանկությունն անկախ դատական համակարգ կառուցելն է, և քարոզչության նպատակը հասարակության վստահությունը վայելող, որևէ իշխանության չծառայող դատարանների ստեղծման գիտակցում սերմանելն է. «Իշխանությունը գիտի, որ այլևս ինքը չի որոշելու՝ մնալո՞ւ է, թե՞ ոչ: Կան նաև անընդունելի դրվագներ, օրինակ այն, որ հանրահավաքներին երեխաներ էին մասնակցում: Եթե այս իշխանությունն ընդդիմություն չունեցավ, կհղփանա, եթե մենք մեր իրավունքներին տեր չկանգնենք, իշխանությունները կլկտիանան: Բայց Մարուքյանն այսօր զբաղվում է պոպուլիզմով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել