Շքեղ տները միշտ էլ գրավել են մարդկանց ուշադրությունը, հատկապես եթե դրանք գտնվում են այնպիսի երկրներում, ինչպիսին է Հնդկաստանը, որտեղ աղքատության և հարստության մեջ ահռելի անդունդ կա։

Մի քանի տարի առաջ միլիարդատեր Վիջայ Մալլեն Բանգալոր քաղաքում սկսեց կառուցել 121 մետր բարձրություն ունեցող 34-հարկանի երկնաքեր։ 72 շքեղ բնակարանները վաճառվում էին բավականին բարձր գնով, այդ պատճառով այն միայն հարուստ հնդիկները գնեցին դրանք։

Մալեն ինքն էլ որոշեց բնակարան ունենալ այդտեղ։ Kingfisher Tower-Residences իր բնակարանները շատ փոքր թվացին իրեն, այդ պատճառով երկնաքերի տանիքին երկհարկանի առանձնատուն կառուցեց, որն արժեցավ շուրջ 20 միլիոն դոլար։ Բացի առանձնատնից՝ այստեղ կային նաև լողավազան, գինետուն, սպա-սրահ, մարզասրահ և շատ այլ հարմարություններ։

Բարձունքից հիանալի տեսարան է բացվում դեպի ողջ Բանգալոր։ Մարդկանց հետ հնարավորինս քիչ շփվելու համար Վիջայը կառուցեց նաև ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակ։ Այն գտնվում է առանձնատան դիմացի հատվածում։

Սակայն Վիջայը չկարողացավ վայելել իր շքեղ առանձնատունը, քանի որ Հնդկաստանում նրան կասկածեցին խաբեության մեջ և քրեական գործ բացեցին։ Վիջայը որոշեց չսպասել ձերբակալվելուն և արտագաղթեց Մառախլապատ Ալբիոն։ Ճիշտ է, այնուամենայնիվ նրան ձերբակալեցին։ Իսկ առանձնատունը տիրոջ ձերբակալությունից հետո աստիճանաբար սկսեց փլվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել