Պետական ղեկավար պաշտոններում կանանց բաժինը տարեցտարի ավելանում է: Այդ մասին վկայում է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) և ՄԱԿ-ի՝ Ժնևում հրապարակված զեկույցը: Դրա հետ մեկտեղ այդ բաժինը դեռևս շատ փոք է, նշում են հետազոտության հեղինակները։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կանայք նախագահի կամ կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատում էին 20 երկրում, ինչը մեկ երկրով ավելի է, քան 2019 թվականին և 12-ով ավելի, քան 2005 թվականին, երբ հրապարակվեց ՄԽՄ-ի և ՄԱԿ-ի առաջին զեկույցը քաղաքականության մեջ գենդերային հավասարության մասին: Ղեկավար պաշտոնների կեսից ավելին, որոնք այժմ զբաղեցնում են կանայք, բաժին է ընկնում Եվրոպային: Դրանք, մասնավորապես, Եվրոպայի հյուսիսի երկրներն են՝ Դանիան, Իսլանադիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Արևմտյան կիսագնդում նման պետություններն ընդամենը երեքն են՝ Բարբադոսը, Բոլիվիան ու Տրինադադը և Տոբագոն, Ասիայում նույնպես երեքն են՝ Բանգլադեշը, Նեպալը և Սինգապուրը, Աֆրիկայում մեկն է՝ Եթովպիան, և մեկն էլ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Նոր Զելանդիան:

ՄԽՄ-ն և ՄԱԿ-ը որպես «հուսադրող միտում» են գնահատում կանանց բաժնի աճը նախարարական պաշտոններում: Այսպես, 14 երկրում այդ բաժինը կազմում Է 50 և ավելի տոկոս: Եվս 16 պետություններում նրանց է բաժին ընկնում նախարարական պորտֆելների 40-ից մինչև 50 տոկոսը:

Եվրոպան և Արևմտյան կիսագնդի երկրներն առաջատարն են նախարարների կաբինետներում գենդերային հավասարության հարցում: Դրա հետ մեկտեղ աշխարհի երկու երկրում՝ Իսպանիայում և Ֆինլանդիայում, նախարար կանայք կազմում են կառավարության անդամների ավելի քան 60 տոկոսը: Այդ բաժինը գերակշռում է նաև Նիկարագուայում (58,8 տոկոս), Կոլումբիայում (57,9 տոկոս), Ավստրիայում (57,1 տոկոս), Պերուում (55 տոկոս), Շվեդիայում (54,5 տոկոս), Ռուանդայում (53,6 տոկոս), Ալբանիայում (53,3 տոկոս) և Ֆրանսիայում (52,9 տոկոս):

Գլոբալ մասշտաբով, սակայն, այդ թվերն այնքան էլ բարձր չեն՝ ընդամենը 21,3 տոկոս (4003 նախարարական պաշտոնից 851):

Ճիշտ է, զեկույցի հեղինակներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ 2005 թվականին եղել է Էլ ավելի քիչ՝ 14,2 տոկոս: Կանայք կառավարություններում հիմնականում այնպիսի հարցերի հետ կապված պաշտոններ են զբաղեցնում, որոնք վերաբերում են ընտանիքին, երեխաներին, տարեցներին ու հաշմանդամներին, սոցիալական քաղաքականությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական ուսուցմանը, բնապահպանությանն ու Էներգետիկային: 190 երկրից, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, միայն 25-ում են նրանք ղեկավարում ֆինանսների նախարարությունները և միայն 22-ում՝ պաշտպանության նախարարությունները: Աշխարհում մնացել է ընդամենը ինը պետություն, որտեղ ընդհանրապես չկան կին-նախարարներ: Դրանք են՝ Բրունեյ-Դարուսալամը, Վանուատուն, Վիետնամը, Կիրիբատին, Պապուա-Նոր Գվինեան, Սաուդյան Արաբիան, Սենթ-Վինսենթը և Գրենադինները, Թաիլանդը և Տուվալուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել