Pastinfo.am-ը գրում է․

2-3 տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցում, հիմա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են մեզ պատերազմով վախեցնում: Մարտի 12-ին Վայքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ Փաշինյանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում, ինչը կբերի պատերազմի: Բա եթե դուք էդքան հմուտ դիվանագետներ էիք, էնպիսի քաղաքականություն վարեիք, որ 2016-ին ապրիլյան պատերազմը չլիներ: Ձեր դիվանագիտությունը ի՞նչ է եղել. ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է, թե դա է դիվանագիտությունը, այ ինքնասերներ: Ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք ու լիզելու եք։ Այսօր էլ եք վազում եվրոպաներում, մոսկվաներում ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք: Այ տենց էլ մինչեւ ձեր կյանքի վերջ լիզելու եք սրա-նրա կոշիկները, այ կոշիկ լիզողներ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Պարզվում է՝ այսօր կան մարդիկ, որոնց հեղափոխությունից հետո շատ-շատ հանգամանքներով բերել, պաշտոններ ենք տվել, վստահել ենք: Պարզվում է՝դրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Եվ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել, ու էդ լիզելու համար է, որ վզակոթերին տալով հանել եմ գործից ու ճիշտ եմ արել: Ու հիմա եկել, քաղաքական գործիչ են խաղում: Տո այ դուրսպրծուկներ, վզակոթերիդ ուտելու եք: Ոնց սկսել եք սերժերի հետ, տենց էլ ավարտելու եք: Որեւէ մեկը չփորձի էս ժողովրդի հետ խաղ տա: Լինի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային, բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոնում պատասխան կտաք ժողովրդի առաջ, որեւէ մեկը չփորձի թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, բոլորիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել