Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը $ 400 արժողությամբ կեղծ Galaxy Fold ճկուն հեռախոսներ է վաճառում: Այդ մասին հայտնում է Gizmodo- ն:

Ամերիկացի բլոգեր Մարկես Բրաունլին որոշել է պատվիրել Էսկոբարի գովազդած սմարթֆոնը և ուսումնասիրել այն:

Սկզբում ամերիկացին ճկուն հեռախոսը պատվիրել է 350 դոլարով, բայց ծանրոցն այդպես էլ չի ստացել: Որոշ ժամանակ անց նա 400 դոլարով է պատվիրել հեռախոսի երկրորդ տարբերակը, նրան կրկին ծանրոց չեն ուղարկել:

Այս ամենի մասին նա գրել է իր Twitter-ի էջում, որին բաժանորդագրված է ավելի քան 3,5 միլիոն մարդ:

Բրաունլիի հետ արդեն կապվել են ընկերությունից եւ նրան են ուղարկել հեռախոսը: Բայց այն կեղծ է եղել:

Բլոգերին ուղարկել են Samsung Galaxy Fold հեռախոս, որը ոսկյա թաղանթով է պատված եղել: Հեռախոսի վրա եղել է թմրաբարոն Պաբլո էսկոբարի լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել