168.am-ը գրում է․

Չեռնոգորիան Եվրոպայի միակ երկիրն է մնացել, որտեղ մինչ այժմ COVID-19 կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Այդ մասին հեռուստաեթերով հայտարարել է տեղի Հանրային առողջապահության ինստիտուտի համաճարակաբան Իգոր Գալիչը։ Նրա խոսքով՝ համաճարակի սկսվելուց ի վեր երկրում հետազոտել են 2 հազարից ավելի մարդու: Ներկայում բժիշկների հսկողության տակ է գտնվում 392 մարդ: «Կորոնավիրուսի ախտորոշումը տեւում է երկու-երեք ժամ, ուստի արդյունքները հայտնի են դառնում բավականին արագ»,-հավելել է Գալիչը:

Նա կոչ է արել համաքաղաքացիներին չտարածել խուճապային տրամադրություններ եւ ապատեղեկատվություն: Վերջին օրերին աշխարհում հաստատվել է COVID-19-ով վարակման 126 հազար 631 դեպք, մահացել է 4638 հիվանդացած: Մարտի 11-ի երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը հայտարարել է պանդեմիա, հաղորդել է «Ինտեֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել