Panorama.am-ը գրում է․

Մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին, ում ախտորոշել են «երկկողմանի թոքաբորբ»։ Նույն օրը նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ news.am-ի հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասել է, որ քաղաքացին դիմել է իրենց ժամը 17։15-ին երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները, երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որոշ ժամանակ անց մահացել է։

«Կորոնավիրուսի կասկած չի եղել, նրա մոտ խորացված թոքաբորբ էր, թոքերի վրա ուռուցք էր գոյացել»,- ասել է ԲԿ-ի տնօրենը։

Panorama.am-ը դիմեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, պարզելու՝ արդյո՞ք թեստ արվել է քաղաքացուն, որի ժամանակ էլ պարզվել է, որ նրա մոտ բացառվել է կորոնավիրուսը: Ի պատասխան մեզ ասացին՝ դիմենք առողջապահության նախարարություն:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսի 4 հայտնաբերված դեպք, մահվան դեպք չունեն: Իսկ թեստ արվե՞լ է, թե՞ ոչ հարցին ի պատասխան ասացին, որ կճշտեն ու կպատասխանեն:

«Կճշտենք ու դիագնոզը կհայտնենք»,- ասացին նախարարությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել