168.am-ը գրում է.

Դերասան Թոմ Հենքսի որդին՝ Չեթը, Instagram-ում մեկնաբանել է կորոնավիրուսով իր հոր եւ մոր վարակվելը։ Նա նշել է, որ իր ծնողները հիվանդության խիստ արտահայտված ախտանշաններ չունեն: «Նրանք չեն անհանգստանում, բայց անցնում են բոլոր անհրաժեշտ բժշկական ընթացակարգերը:

Ես չեմ կարծում, որ այստեղ անհանգստանալու որեւէ բան կա»,- ասել է Չեթ Հենքսը: Ավելի վաղ ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքը եւ իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով վարակվել են Ավստրալիա ուղեւորության ժամանակ: Թոմ Հենքսը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մեծը», «Ֆորեսթ Համփ», «Փրկել շարքային Ռայանին», «Վտարակը», «Հուդզոնի հրաշքը» կինոնկարները եւ շատ ուրիշներ: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբայան Հենքսին հանձնել է Ազատության նախագահական մեդալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել