Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 40-ամյա Միքայել Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 97 GG 888 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։

Վթարի հետևանքով վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և, բարեբախտաբար, հրդեհի բռնկում տեղի չի ունեցել։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել