Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Երկու բան չէր կարող անցնել մտքովս: Առաջինը, որ երբևէ միասին կերգենք նույն բեմում: Երկրորդը, որ երբևէ միասին կանցնենք նույն քրեական գործով: Ես արդեն հարցաքննվել եմ և հայտել եմ, որ տեղյակ չեմ, թե որտե՞ղ է գտնվում ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը: Հարցաքննվել եմ որպես վկա: Չգիտենք, թե կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք` մեղադրյա՞լ, կասկածյա՞լ, թե՞ վկա, բայց հավատացեք` բազմահազար հայաստանցիներ խիստ անհանգստացած են ԱԺ-ում գույք կորելու գործում Ձեր մասնակցության հանգամանքով: Նաև լիահույս ենք, որ երբ հունիսի 25-30-ը կլինեք Երևանում, Ձեր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց չի լինի: Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել