Լոս Անջելեսի օպերայի կողմից նախաձեռնված հետաքննությունը ցույց է տվել, որ անվայել վարքագծի կապակցությամբ օպերային հայտնի երգիչ Պլաչիդո Դոմինգոյի հասցեին հնչած մեղադրանքներն արժանահավատ են:

Լոս Անջելեսի օպերան, որտեղ երգիչն աշխատել է ավելի քան քսան տարի, Դոմինգոյի սեռական ոտնձգությունների վերաբերյալ հայտարարություններից հետո որոշել էր անցկացնել սեփական անկախ հետաքննությունը: Դրանով զբաղվել Է Gibson Dunn իրավաբանական ֆիրման:

Հաղորդվում է, որ կես տարվա ընթացքում ֆիրման հարցաքննել է 44 մարդու, այդ թվում՝ նրանց, ովքեր հայտարարել էին սեռական ոտնձգությունների մասին, ինչպես նաեւ օպերայի ղեկավարությանը եւ իրեն՝ երաժիշտին: Նշվում է, որ ֆիրմայում տասը մեղադրանք է ստացվել Պլաչիդոյի կողմից անվայել վարքագծի կապակցությամբ: «Gibson Dunn-ը համարել է, որ կասկածներն արժանահավատ են՝ նկատի առնելով նրանց հայտարարությունների նմանությունը»,-ասվում է օպերայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երգիչն ինքը համագործակցել է հետաքննության հետ, սակայն նա մերժում է սեռական ոտնձգություններին վերաբերող բոլոր մեղադրանքները: 78-ամյա Դոմինգոյի շուրջ սկանդալը բորբոքվել է 2019 թվականի օգոստոսին, երբ ինը կանայք նշանավոր օպերային երգչին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Ավելի ուշ եւս 11 կանայք հանդես եկան նման մեղադրանքներով:

Սկանդալի հետեւանքով օպերային երգիչը հեռացավ Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից, որտեղ աշխատել է ավելի քան 20 տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել