Խոյեր

Այս նշանի ներկայացուցիչները գարնանը կմոռանան ուրշների գաղտնիքները պահպանելու խոստումի մասին։ Ստացած ինֆորմացիան նրանք չեն կարողանա պահել իրենց մեջ և կցանկանան պատմել ուրիշներին։ Նրանք անգամ չեն էլ հիշի, որ խոստացել են գաղտնի պահել այդ ամենը։ Անգամ եթե հիշեցնեք նրանց այդ մասին, ապա նրանք մի քիչ կզարմանան և անգամ ներողություն չեն խնդրի դրա համար։

Կույսեր

Այս նշանի ներկայացուցիչները միշտ հավատարիմ և վստահելի ընկերներ են եղել, սակայն գարնանը նրանք ամբողջովին կփոխվեն։ Տարբեր շփումները Կույսերի վրա վատ ազդեցություն կթողնեն։ Նրանք գաղտնիքները միտումնավոր չեն բացահայտելու։ Ամեն ինչ տեղի է ունենալու անսպասելի։ Նրանք կզղջան իրենց ասածների համար և անպայման ներողություն կխնդրեն։

Աղեղնավորներ

Այս նշանի ներկայացուցիչները բոլորի համար անսպասելի որոշելու են, որ ցանկանում են անկեղծ լինել։ Արդյունքում նրանք կբացահայտեն բոլոր գաղտիքները։ Սա տեղի կունենա գարնանային 3 ամիսներից մեկի ժամանակ։ Եթե նրանց որևէ բան հարցնեն, նրանք ոչինչ չեն թաքցնի և կպատմեն ամբողջ ճշմարտութունը, այդ պատճառով ավելի լավ է մոտ ժամանակներում նրանց ոչ մի գաղտնիք չվստահեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել