Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի միակ հաջողությունը, որին իրենք հասել են, դա նախկիններին մերժելն է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ խոսելով «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

Ըստ քաղաքագետի՝ քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնում է «ռոբասերժական» բառամթերքի կիրառմանն, իրեն թվում է՝ ինքը կհաղթի հանրաքվեն․ «Նախկինները չեն մասնակցում անգամ «Ոչ»-ի քարոզարշավին, բայց անգամ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած ռազմավարությամբ է առաջնորդվում»։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունն անգամ «ամոթանք է» տալիս նախկիններին, որ քիչ է՝ քարոզարշավին չեն մասնակցում, դրան էլ զուգահեռ բոյկոտում են․ «Միակ տարբերակը, որ հանրաքվեով Նիկոլ Փաշինյանը հաղթի, դա ընտրակեղծարարությունն է։ Դրա համար էլ իշխանությանն օդ ու ջրի պես պետք է, որ շատ մարդ մասնակցի հանրաքվեին, որպեսզի հեշտ լինի լցոնումներ անելը»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի գնահատմամբ՝ այս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ որևիցե բան մերժելուց բացի, ուրիշ ոչնչի շնորհք չունի․ «Իշխանությունը չի կարողանում ձևակերպի՝ ինչի համար է այս հանրաքվեն, դրա համար էլ գնում է նախկիններին մերժելու ճանապարհով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել