News.am-ը գրում է․

Ամառային Օլիմպիական խաղերի մեկ-երկու տարով հետաձգումն «ամենաընդունելի» տարբերակը կլիներ, եթե այս ամռանը Տոկիոյում նախատեսված մրցումները չկարողանան անցկացվել` COVID-19 վիրուսի գլոբալ բռնկման պատճառով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Հարույուկի Տակահասին:

Նրա խոսքով` խաղերի չեղարկումից կամ դրանք առանց հանդիսատեսի անցկացնելուց ֆինանսական վնասը չափազանց մեծ կլինի, իսկ մեկ տարով հետաձգելը կխանգարի այլ խոշոր սպորտային միջոցառումների ժամանակացույցին: Ճապոնիայի ԱՕԿ-ն, պարզաբանել է Տակահասին, նոր է սկսել տարբեր սցենարներ քննարկել, թե ինչպես համաճարակը կարող է ազդել խաղերի վրա: Բանն այն է, որ կազմակերպության նախագահության վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, այսինքն` համաճարակի բռնկումից առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել