23-ամյա Ջոաննան ծնվել է Մալայզիայում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն այդքան էլ լավ չեն անցել, քանի որ նա ավելորդ քաշ ուներ, և նրան բոլորը ծաղրում էին։ Անգամ հարազատներն առիթը բաց չէին թողնում, որ ծաղրեին նրան։

Արդեն 7 տարեկանում մալայզիուհին կշռում էր 60 կիլոգրամ։ Ջոաննան նշում է, որ դպրոցում ինքն ամենագերն է եղել։

Դասընկերները նրան հաճախ էին ծաղրում։

Աղջիկն ընկերներ չուներ և այդ պատճառով միշտ դեպրեսիայի մեջ էր ընկնում։ Երբ նա չափահաս դարձավ, տղաները սկսեցին արհամարհանքով նայել նրան։ 16 տարեկանում նա արդեն կշռում էր 100 կիլոգրամ։ Մեկ օրվա ընթացքում նա կարող էր ուտել մինչև 6 ափսե բրինձ։

Ինչ-որ պահի Ջոաննան սթափվեց։ Նախ՝ սկսեց զբաղվել վազքվ։ Նա գիշերներն էր դուրս գալիս վազելու, որպեսզի նրան ոչ ոք չնկատի։ Այնուհետև նա հրաժարվեց վտանգավոր սննդից և մսից և անցավ բուսական սնունդ օգտագործելուն։

Որոշ ժամանակ անց Ջոաննան «փոքրացավ» շուրջ երկու անգամ։ Նրա քաշը դարձավ 52 կիլոգրամ։ Սակայն շրջապատող մարդիկ շարունակում էին ծաղրել նրան։ Այս անգամ էլ նրանց դուր չէր գալիս, որ աղջիկն այդքան արագ է նիհարել։

Վերջերս Ջոաննան մասնակցել է Հնդկաստանի գեղեցկության մրցաշարին, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել