Չինացիները սնահավատ են և լուրջ են վերաբերվում ավանդույթներին : Նրանց հատկապես հետաքրքրում է թվերի կախարդանքը : Օրինակ՝ 4 թիվը Չինաստանում սարսափելի է համարվում : Տետրաֆոբիայով, այսինքն՝ 4 թվից վախով, տառապում է պետության ողջ բնակչությունը :

Չինական թվագիտության հիմքում ընկած է դաոսիզմը, իսկ դաոսական փփիլիսոփաները հազվադեպ էին սխալվում : Պարզվում է՝ «չորս» անվանումը չինարենում հնչում է որպես «կիտ»՝ «մահ» :

Չնայած այյն բանին, որ նույն կերպ հնչող այս բառերը տարբեր գրություններ ունեն, չինացիների համար 4 թիվը նույնն է, ինչ 13 թիվը եվրոպացիների համար : 13 թիվը եվրոպացիները համարում են սատանայի թիվ :

Չինաստանում չկան 4-րդ հարկեր կամ համարներ : Դրանք փոխարինվում են «F» տառով, կամ 3 թվից հետո պարզապես գալիս է 5-ը : Հազվադեպ է որևէ վայրում 4-րդ հարկ հանդիպում :

4-րդ համարի չինական հիվանդանոցը փակման եզրին էր, քանի որ չինացիները վախենում էին այնտեղ բուժվելուց : Ստիպված եղան հիվանդանոցի համարը փոխել :

Չինացիները չեն ստանում 4 թիվը պարունակող ավտոհամարանիշեր, քանի որ նման համարանիշերը պարզապես արգելված են : Համարվում է, որ այդ թիվը պարունակով ավտոհամարանիշը կարող է հանգեցնել ավտովթարի ու մահվան :

Այդ թվի պատճառով հազվադեպ են կիրառվում նաև 4 թվանշանը պարունակող այլ թվեր՝ 14, 24, 34, 841, 1004 և այլն :

Վիճակագրությունը ճշգրիտ երևույթ է, և այն վկայում է այն մասին, որ Չինաստանում մահացությունների շատ դեպքեր իսկապես կապ են ունենում 4 թվի հետ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել