Իտալիայի Վարեզե նահանգի Բժիշկների միության նախագահ, Բուստո-Արսիցիո քաղաքից (Լոմբարդիա) թերապևտ Ռոբերտո Ստելլան կորոնավիրուսի առաջին զոհն է դարձել պրոֆեսիոնալ բժշկական հանրակցությունից: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ տղամարդը 67 տարեկան էր: Նա Կոմո քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի անբավարարությամբ՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 631-ի: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ մահացածները, որպես կանոն, տարեցներ են, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններից, որոնք սրվել էին կորոնավիրուսի ֆոնին: 10 հազարից ավելի ախտահարվածների և հազար ապաքինվածների առկայությամբ Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն բարձր է, քան մյուս երկրներում:

Վարակվածների մոտավորապես 5-10 տոկոսի համար (կախված տարածաշրջանից) պահանջվում է ինտենսիվ թերապիա և միացում թոքերի արհեստական շնչառության ապարատին: Լոմբարդիայում, որտեղ գտնվում են բոլոր հիվանդացածների կեսից ավելին, սպառվում են տեղերը վերակենդանացման բաժանմունքներում: Բուժանձնակազմն աշխատում է օրական 16-ական ժամ: Մյուս մարզերում, հատկապես հարավային, երկյուղում են, որ ծանր հիվանդների նույնպիսի հոսքի դեպքում բժշկական համակարգը կարող է խաթարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել