Armenpress.am-ը գրում է․

Փորձագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսով կարող Է վարակվել բնակչության մինչեւ 70 տոկոսը, քանի որ դրա դեմ առայժմ պատվաստումներ չկան: Այդ մասին մարտի 11-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է հասկանալ՝ քանի որ վիրուսն արդեն այստեղ Է եւ քանի որ առայժմ բնակչությունն իմունիտետ չունի դրա նկատմամբ, չկան պատվաստումներ, չկա բուժում, վարակված բնակչության տոկոսը բարձր կլինի. փորձագետները նշում են 60-70 տոկոսի մասին»,-ասել Է կանցլերը: Մերկելը չի ճշտել՝ ինչ ժամանակաշրջանի եւ որ երկրի մասին Է խոսքը: Նա ընդգծել Է, որ այժմ գլխավորը վիրուսի տարածումը դանդաղեցնելն Է:

«Խոսքն այն մասին Է, որ ժամանակ շահենք»,-հավելել Է կանցլերը: Նա նաեւ հայտարարել Է, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին: «Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,- ասել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը, որը կնպաստի հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Լաբորատոր եղանակով հաստատված տվյալներով՝ Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվել Է գրեթե 1,3 հազար մարդ: Մարտի 11-ին հայտնի Է դարձել երկրում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահվան մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է համբուրգցի մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Էր Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել