Google ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում իր աշխատակիցներին խորհուրդ է տվել տնից աշխատել՝ նվազեցնելու համար նոր կորոնավիրուսով վարակման վտանգը: Այդ մասին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

«Հյուսիսային Ամերիկայում բոլոր գրասենյակներն այժմ գտնվում են տնից աշխատանքի կարգավիճակում… Մեր նպատակն է գրասենյակներում նվազեցնել մարդկանց թվաքանակը, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է նվազեցնել COVID-19-ի տարածումը»,- մեջբերում է հեռուստաալիքը Google-ի ներկայացուցչի հայտարարությունը: Հեռուստաալիքի տվյալներով, ընդհանուր առմամբ Հյուսիսային Ամերիկայում ընկերության գրասենյակներում աշխատում է մոտ 100 հազար մարդ:

Ավելի վաղ նույն նպատակով աշխատակիցներին տնից աշխատելու կոչ էր արել նալ Twitter ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել