Hraparak.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիանում սահմանադրական դատարանի փոփոխությունների քարոզարշավի շրջանակում անդրադարձավ կուրթանցի Մեխակի հետ կատարված միջադեպին։

Վարչապետը խոստովանեց, որ սխալ է թույլ տվել եւ ներողություն խնդրեց նրանից․ «Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ եմ թույլ տվել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել։ Համոզված եմ, որ Մեխակն ու նրա ընտանիքը հայտնվել են համընդհանուր ուշադրության կենտրոնում ու հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Մեխակին ասել էր, որ առողջ տղամարդ է, պետք է աշխատի եւ իր ընտանիքը պահի, ոչ թե օգնություն խնդրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել