Aysor.am-ը գրում է.

Երեկ Միլանից և Հռոմից Երևան ժամանած ուղևորները ներկա պահին գտնվում են իրենց տներում՝ կարանտինի մեջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վերադարձած անձանց Զվարթնոց օդանավակայանի տարածքից դուրս են բերել հատուկ ավտոբուսներով, այսինքն՝ տաքսու վարորդների հետ շփումներ չեն եղել։ Այս պահին ինքնամեկուսացման գործընթաց է կազմակերպված», - ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Միլանից և Հռոմից երեկ վերադարձած անձանցից որևէ մեկը գանգատներ չունի, լինելու դեպքում նախարարությունը լրացուցիչ կհայտնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել