Ինչպես արդեն տեղյակ եք, մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երևանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում և համայնքներում:

Էս ֆոնի վրա ՀՔԾ-ից հերթական հրավերն եմ ստանում, բայց էս անգամ հայտնի «մատնության» գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար: Հիմա վաղը պետք ա սաղ գործերս թողնեմ ու նորից գնամ ՀՔԾ մասկառադի մասնակցելու համար: Հիմա չգիտեմ` ոնց խնդրենք էս մարդկանց, որ գոնե էս մի ամսվա մեջ անընդհատ չքաշքշեն ու տարբեր մուտիլովկեքով քարշ չտան իրանց քաղաքական օֆիսներ:

Հ.Գ. Ժամը դեռ հայտնի չէ ՀՔԾ գնալուս, բայց էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ, ու քանի որ գործն արդեն դատարան են ուղարկում, ավելի մեծ քաղաքական շոուն ապահովված է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել