«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակ առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին չխոչընդոտելու համար ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու եւ այլ դեպքերի հետեւում կանգնած էր ԵՊՀ պահակային ծառայության պետ Լեւոն Առուստամյանը, որին ծառայությունների դիմաց պետք է նշանակեին ուսանողական հանրակացարանի տնօրեն:

Մեր հարցին ի պատասխան՝ նա կտրուկ ժխտել էր իր նշանակվելու հնարավորությունը։ Երեկ տեղեկացանք, որ նա օրեր առաջ հանրակացարանների տնօրեն է կարգվել, ինչը հաստատեց ԵՊՀ մամլո խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը. «Այո, նա այժմ տնօրեն է»:

Այս նշանակման «հմայքն» այն է, որ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն առանձնապես հակված չի եղել նշանակել, հարցը կարգավորել է Ղազարը` Նիկոլ Փաշինյանի հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել