Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում բարեգործական համերգին հաջակցություն Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքների վերացման ջանքերին։

«Նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին) իշխանությունների տեղական, դաշնային, պետական եւ միջազգային մարմինների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի՝ մարդու առողջության համար հնարավոր ռիսկերը նվազեցնելու հանձնարարականների համաձայն, ներկայում առողջապահության բնագավառում առկա գլոբալ ճգնաժամին հակազդելու նպատակով մենք հրաժարվում ենք Ավստրալիա մեր ուղեւորությունից շոուին մասնակցելու համար»,- գրել է ամերիկացի երգչուհին Twitter-ի իր էջում: Սայրուսը նշել է, որ կշարունակի միջոցներ նվիրաբերել Ավստրալիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար:

Բարեգործական համերգը պետք է կայանար ուրբաթ օրը՝ մարտի 13-ին, Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, սակայն դրան չմասնակցելու Սայրուսի որոշումից հետո միջոցառման կազմակերպիչները լիովին հրաժարվեցին դրա անցկացումից, նշում է The Guardian թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել