Սկզբում թվում էր, թե Արթուր Դանիելյանի հայրիկի հետ կապված պատմությունն ընդամենը պողոսների վարչապետի փոքրոգությունների և քինախնդրության հերթական դրսևորումներից է, որովհետև մի տեսակ արդեն սովորական է դարձել, որ պողոսների վարչապետը կարմիր գծեր չունի, ընտանիք մտնելու տաբուներ չունի, կաշկանդված չէ «զավակը ծնողի արածի համար պատասխանատու չէ և հակառակը» քրիստոնեական արժեհամակարգով:

Հիմա համոզված եմ, որ իրական պատճառն այլ է: Ադեկվադներին չեզոքացնելու, լռեցնելու համար շուրջ 2 տարի պողոսների վարչապետը տակնուվրա է արել ամեն ինչ, և Արթուր Դանիելյանի վրա ոչ մի կոմպրոմատ չի գտել: Նույնիսկ իմ վրա ինչ-որ նախնադարյան կորած համակարգիչ «գտավ»: Արթուրի վրա դա էլ չի գտել, և 10 տարի առաջվա ինչ-որ ֆինանսական վեճի «գործով» առողջական խնդիրներ ունեցող հոր անձնագիրը վերցնելով ու արտասահմանում բուժումը շարունակելու հնարավորությունից զրկելով՝ պողոսների վարչապետը փորձում է լռեցնել ու քաղաքական պասիվության մղել Ռոբերտ Դանիելյանի որդուն՝ Արթուրին:

Ինչ արած, տգեղ, բայց արդեն սովորական դարձած քայլ է, որը խարանի նման դաջվելու է պողոսների վարչապետի ու նրա սերունդների վրա: Իրեն մնալու են թույնն ու մաղձը, որի մեջ տապակվելով էլ շատ շուտով ավարտելու է իր անփառունակ քաղաքական ուղին: Իսկ արդարությունը հաղթելու է, անկասկած, հաղթելու է: Artur Danielyan ջան, հայրիկիդ առողջությանը հետևիր, ամեն բան լավ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել