Լյովա անունով կատուն շատ խելացի է. նա մի շարք տարբեր հրամաններ է կատարում և անգամ սպորտային վարժություններ է անում։ Այս ամենը նրան սովորեցրել է նրա տերը։

Կատուն լույս աշխարհ է եկել Մոնղոլիայում։ Մի ժամանակ նա հարազատ եղբայրներ և քույրեր է ունեցել, սակայն անգութ տերը ջրասույզ է արել բոլորին և ողջ է թողել միայն ամենագեղեցիկ կատվին։ Կորուստներից ցնցված կատու-մայրը որոշել է փրկել իր միակ ձագին և նրա հետ փախել է տնից։ Սկզբում նրանք ապրել են փողոցում, այնուհետև տեղափոխվել են մոտական զինվորական ճամբար։

Նոր վայրում կենդանիները հանդիպել են Պյոտր Պետրովիչի թոռանը։ Ծառայությունն ավարտելուց հետո նա Լյովային իր հետ տարել է հայրենի Կալինինգրադ և նվիրել իր պապին։

Այդ պահից սկսած պապը և կատուն չեն բաժանվում իրարից և ամբողջ ազատ ժամանակն անց են կացնում միասին։ Տարեց տղամարդը, լինելով նախկին զինվորական, իր սիրելի չորքոտանուն մի շարք հնարքներ է սովորեցրել, և հիմա ամբողջ քաղաքը հիանում է նրա ունակություններով։

Հատուկ ուշադրության է արժանի կատվի վզնոցը, որը նրան է մնացել Պյոտր Պետրովիչի մահացած կնոջից։

Մահանալուց առաջ կինն ամուսնուն խնդրել է վզնոցը կապել կատվի պարանոցից։ Պյոտր Պետրովիչը կատարել է նրա խնդրանքը։

Որոշ ժամանակ անց Լյովա կատուն հայտնի է դարձել ողջ երկրով մեկ։ Տղամարդը նշում է, որ կատվի համար իրեն 450 հազար ռուբլի և մեքենա են առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է։ Պյոտր Պետրովիչը նշում է, որ Լյովային ընդունում է հարազատ երեխայի նման և երբեք չի մտածել նրան վաճառելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել