ԱՄՆ-ի բնակչուհու մոտ բժիշկները մահացու քաղցկեղ էին ախտորոշել, որից հետո կինը որոշեց կտրուկ փոխել իր կյանքը, որպեսզի մնացած մի քանի ամսվա ընթացքում անի այն ամենը, ինչ ցանկանում է։

41-ամյա Մոլին իր հիվանդության մասին շատ ուշ է իմացել։ Քաղցկեղի չորրորդ կարգը բուժվելու ոչ մի հույս չէր թողնում։ Բժիշկները խորհուրդ էին տվել ժամանակն իզուր չվատնել և օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ կյանքը երկարեցնելու համար։ Բացի բուժման ավանդական միջոցներից՝ Մոլին անցնում էր նաև հորմոնալ թերապիա, որը պետք է վերջ դներ նրա լիբիդոյին, սակայն ամեն ինչ եղավ սպասվածին հակառակ։

Թերապիան հակառակ ազդեցությունն ունեցավ, և կնոջ մոտ սեքսուալության անսովոր աճ սկսվեց։ Նրա ամուսնությունը մինչև հիվանդության ախտորոշումն էլ արդեն կործանման եզրին էր, այդ պատճառով նա որոշեց բաժանվել և կյանքի մնացած մասն ապրել այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։

Նա նշում էր, որ ամբողջ ժամանակահատվածում գրգռվածություն է ունեցել։ Նա անընդհատ սեքս էր ցանկանում, այդ պատճառով սկսեց ծանոթության համար նախատեսված կայքեր այցելել։

Մոլին սկսեց ակտիվորեն շփվել տղամարդկանց հետ։ Լինում էին օրեր, երբ նա երկու կամ ավելի ժամադրություններ էր ունենում։ Կինը պատմում էր, որ այդ հանդիպումներն իրեն ողջ զգալու հնարավորություն էին տալիս։ Մի քանի ամիս անց Միլին մահացավ։ Նրա պատմությամբ կիսվել է ընկերուհին, որը նշել է, որ ցանկանում է, որ այլ հիվանդներն էլ ոգեշնչվեն կնոջ լավատեսությամբ և մինչև վերջ գնահատեն կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել