Սաուդյան Արաբիան նախաձեռնել է OPEC + գործարքից դուրս գալը՝ նավթի արդյունահանումը կրճատելու համար: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստին» ՝ վկայակոչելով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ինչպես նշվում է, Ռուսաստանը՝ հակառակը, կողմ էր գործարքի շարունակմանը:

«Սաուդցիները որոշեցին հեռանալ», – ասել է պաշտոնյան:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ցանկանում էր օգտագործել կորոնավիրուսի տարածումը, որպեսզի ծախսերը նվազեցներ ի հաշիվ ՕՊԵԿ չմտնող երկրների կողմից նավթի արդյունահանման կրճատման:

Ավելի վաղ, նավթի գների անկում էր տեղի ունեցել ՕՊԵԿ +-ի հանդիպման ֆոնին, որի ժամանակ Ռուսաստանը չէր աջակցել 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն խորանարդով հետագա կրճատելու առաջարկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել