Armenpress.am-ը գրում է․

Իսպանիայի Մադրիդի ինքնավար մարզում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է գրեթե 350-ով եւ հասել 782-ի: Այդ մասին ասված Է տարածաշրջանի կառավարությանը կից առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 10-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մադրիդի ինքնավար մարզն արձանագրում Է կորոնավիրուսի 782 դրական (թեստ)»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մարտի 9-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել Էին 436 ախտահարվածի եւ 16 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել Է կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին: Բացի դրանից, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում ամենօրյա ախտահանում կկատարվի: Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել Է շուրջ 1,4 հազար հիվանդացած, 35 մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել